02:21  ,  26 հունվարի, 2018

«Բարսելոնան» հաղթահարեց «Էսպանյոլի» արգելքը, Մեսին խփեց կատալոնական թիմի 4000-րդ գոլը «Կամպ Նոուում»

«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով «Էսպանյոլի» արգելքը: Պատասխան խաղում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն ընդունեց «Էսպանյոլին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Հաշիվը բացեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, կրկնապատկեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի գոլը 4000-րդն է «Բարսելոնայի» համար «Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցած պաշտոնական խաղերում:

Այս խաղում նորամուտը «Բարսելոնայում» նշեց «Լիվերպուլից» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը 68-րդ րոպեին փոխարինեց իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստային:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:1)

Լուիս Սուարես, 9, Լիոնել Մեսի, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում