02:21 26 հունվարի, 2018«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով «Էսպանյոլի» արգելքը: Պատասխան խաղում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն ընդունեց «Էսպանյոլին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
Հաշիվը բացեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, կրկնապատկեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի գոլը 4000-րդն է «Բարսելոնայի» համար «Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցած պաշտոնական խաղերում:
Այս խաղում նորամուտը «Բարսելոնայում» նշեց «Լիվերպուլից» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը 68-րդ րոպեին փոխարինեց իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստային:
Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:1)
Լուիս Սուարես, 9, Լիոնել Մեսի, 25
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.