22:25  ,  25 հունվարի, 2018

Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Լեւոն Արոնյանը (2797) Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters մրցաշարում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Երրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով մրցեց կանանց գրոսմայստեր, գերմանացի Սառա Հուլտի (2400) հետ եւ հաղթանակ տարավ 43 քայլում:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Արոնյանն առաջին տուրում սեւերով անսպասելի ոչ ոքի էր խաղացել կանանց գրոսմայստեր, հունգարացի Անիտա Գարայի (2350) հետ, երկրորդ տուրում սպիտակներով մրցել էր հնդիկ Շարմա Հեմանտի (2348) հետ եւ առավելության հասել 28 քայլում: 

Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 5-31-րդ տեղերը, սակայն տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:

Լիլիթ Մկրտչյանը երրորդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Ֆաբիեն Լիբիսեւսկու հետ եւ վաստակել է 2 միավոր:

Շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են 50 երկրների 274 շախմատիստներ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում