Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալեց «Չելսիին»: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Թիմերի առաջին խաղում դարպասի գրավում չէր գրանցվել՝ 0:0:
«Արսենալի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող այս մրցաշրջանում մասնակցել այս մրցաշարին, քանի որ արդեն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր «Մանչեսթեր Սիթին», որը դուրս էր թողել «Բրիստոլ Սիթիին»:
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Արսենալ» - «Չելսի»՝ 2:1 (առաջին խաղ՝ 0:0)
Անտոնիո Ռյուդիգեր, 12, ինքնագոլ, Գրանիտ Ջակա, 60 - Էդեն Ազար, 7
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի
19:40 , 10 հոկտեմբերի
18:54 , 10 հոկտեմբերի 
18:12 , 10 հոկտեմբերի
17:25 , 10 հոկտեմբերի 
17:10 , 10 հոկտեմբերի
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի