01:55 25 հունվարի, 2018Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալեց «Չելսիին»: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Թիմերի առաջին խաղում դարպասի գրավում չէր գրանցվել՝ 0:0:
«Արսենալի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող այս մրցաշրջանում մասնակցել այս մրցաշարին, քանի որ արդեն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր «Մանչեսթեր Սիթին», որը դուրս էր թողել «Բրիստոլ Սիթիին»:
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Արսենալ» - «Չելսի»՝ 2:1 (առաջին խաղ՝ 0:0)
Անտոնիո Ռյուդիգեր, 12, ինքնագոլ, Գրանիտ Ջակա, 60 - Էդեն Ազար, 7
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.