20:42  ,  24 հունվարի, 2018

Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը հաղթեց 28 քայլում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2797) Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters մրցաշարի երկրորդ տուրում սպիտակներով մրցել է հնդիկ Շարմա Հեմանտի (2348) հետ եւ առավելության է հասել 28 քայլում: 

Հիշեցնենք, որ այս մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Արոնյանն առաջին տուրում սեւերով անսպասելի ոչ ոքի էր խաղացել կանանց գրոսմայստեր, հունգարացի Անիտա Գարայի (2350) հետ: Պարտիան ավարտվել էր 42-րդ քայլում:

Շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են 50 երկրների 274 շախմատիստներ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ մրցանակակիրը՝ 20 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 15 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում