Շախմատի Հայաստանի առաջնության հաղթողը հայտնի կդառնա հունվարի 22-ին կայանալիք վերջին` 11-րդ տուրի արդյունքում:
10-րդ տուրից հետո միանձնյա առաջատարն է Հայկ Մարտիրոսյանը, որն ունի 6.5 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել է 6 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Արման Փաշիկյանը՝ 5.5:
Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կխաղա Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:
Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր
Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան
Սամվել Տեր-Սահակյան - Շանթ Սարգսյան
Տիգրան Լ. Պետրոսյան – Արման Փաշիկյան
Զավեն Անդրիասյան – Տիգրան Հարությունյան
Հովհաննես Գաբուզյան – Կարեն Գրիգորյան
Կանանց Հայաստանի 73-րդ առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մարիա Կուրսովան, որը 9 տուրերում վաստակել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը գրաված Սիրանուշ Ղուկասյանը հավաքել է 6 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Աննա Սարգսյանը 5-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալը բաժին է հասել Լիլիթ Գալոյանին:
Լուսանկարում՝ Հայկ Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում