12:38  ,  22 հունվարի, 2018

Շախմատի Հայաստանի չեմպիոնը հայտնի կդառնա վերջին տուրում

Շախմատի Հայաստանի առաջնության հաղթողը հայտնի կդառնա հունվարի 22-ին կայանալիք վերջին` 11-րդ տուրի արդյունքում:

10-րդ տուրից հետո միանձնյա առաջատարն է Հայկ Մարտիրոսյանը, որն ունի 6.5 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել է 6 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Արման Փաշիկյանը՝ 5.5:

Վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կխաղա Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան

Սամվել Տեր-Սահակյան - Շանթ Սարգսյան

Տիգրան Լ. Պետրոսյան – Արման Փաշիկյան

Զավեն Անդրիասյան – Տիգրան Հարությունյան

Հովհաննես Գաբուզյան – Կարեն Գրիգորյան

Կանանց Հայաստանի 73-րդ առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մարիա Կուրսովան, որը 9 տուրերում վաստակել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը գրաված Սիրանուշ Ղուկասյանը հավաքել է 6 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Աննա Սարգսյանը 5-ական միավորով բաժանել են 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալը բաժին է հասել Լիլիթ Գալոյանին:

Լուսանկարում՝ Հայկ Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս