19:07  ,  20 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» հասել են ամբողջական համաձայնության եւ շուտով պաշտոնապես կհայտարարվի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի տրանսֆերի մասին, հաղորդում է Sky Sport-ի եւ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան էջում:

Հունվարի 20-ին Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլան «Արսենալի» ներկայացուցիչների հետ քննարկել է վերջին դետալները եւ սպասվում է, որ հունվարի 21-ին հայ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմում:

Մխիթարյանի համաձայնությունից հետո կհայտարարվի նաեւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում