02:45 18 հունվարի, 2018Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի երկրորդ խաղում «Չելսին» ընդունեց «Նորվիչին»: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներով իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց 5:3 հաշվով:
Առաջին խաղում գրանցվել էր 0:0, այդ պատճառով անցկացվեց երկրորդ խաղ:
1/16 եզրափակիչում «Չելսին» հունվարի 28-ին կընդունի «Նյուքասլին»:
Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ, երկրորդ խաղ
«Չելսի» - «Նորվիչ»՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ, 11մ՝ 5:3), (առաջին խաղ՝ 0:0)
Միշի Բատշուայի, 55 - Ջամալ Լյուիս, 90+4
Հեռացումներ՝ Պեդրո Ռոդրիգես («Չելսի»), 117, երկրորդ դեղին քարտ, Ալվարո Մորատա («Չելսի»), 120+1, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.