01:51  ,  18 հունվարի, 2018

«Էսպանյոլը» հաղթեց «Բարսելոնային», Մեսին արդյունավետ չիրացրեց 11 մետրանոցը

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Էսպանյոլը» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով 88-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին 61-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը:

Պատասխան հանդիպումը հունվարի 25-ին է:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» չէր պարտվել նախորդ 29 խաղերում անընդմեջ եւ առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում: Մինչեւ այդ խաղը կատալոնացիները Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միակ թիմն էին, որը պարտություն չէր կրել այս մրցաշրջանում:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 1:0

Օսկար Մելենդո, 88

Չիրացրած 11մ՝ Լիոնել Մեսի («Բարսելոնա»), 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում