01:51 18 հունվարի, 2018Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Էսպանյոլը» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով 88-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին 61-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը:
Պատասխան հանդիպումը հունվարի 25-ին է:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» չէր պարտվել նախորդ 29 խաղերում անընդմեջ եւ առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում: Մինչեւ այդ խաղը կատալոնացիները Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միակ թիմն էին, որը պարտություն չէր կրել այս մրցաշրջանում:
Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 1:0
Օսկար Մելենդո, 88
Չիրացրած 11մ՝ Լիոնել Մեսի («Բարսելոնա»), 61
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.