Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի եւ Դուբայի «Ալ Վասլ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան բանակցություն է վարում Չինաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի հետ: Ակումբի անունը չի հրապարակվում:
51-ամյա արգենտինացին Դուբայում հանդիպել է չինական ակումբի ներկայացուցիչների հետ:
Մարադոնայի գործակալ Դանիել դոս Սանթոսի խոսքով՝ բանակցությունները հաջող են ընթանում, իսկ լեգենդար արգենտինացին դեմ չէ մարզչական կարիերան շարունակել Չինաստանում, տեղեկացնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան հուլիսի 10-ին «Ալ Վասլի» գլխավոր մարզիչի պաշտոնից պաշտոնանակ էր արվել թիմի անհաջող մրցելույթների պատճառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:27 , 21 սեպտեմբերի
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի