Դուբայի «Ալ Վասլ» ակումբի ղեկավարությունը հուլիսի 10-ին պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային, հաղորդում է Goal.com-ը:
Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, քանի որ «Ալ Վասլը» անհաջող է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում: Թիմը չկարողացավ տիտղոս նվաճել՝ զբաղեցնելով 8-րդ տեղը (առաջնությանը մասնակցում են 12 թիմեր):
2011-ին Մարադոնան երկու տարվա պայմանագիր էր ստորագրել «Ալ Վասլի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեգենդար արգենտինացին խնդիրներ ունի թիմի ղեկավարության հետ: Մարզչական կարիերայի ընթացքում Մարադոնան աշխատել է նաեւ արգենտինական «Մանդիյու» եւ «Ռասինգ» ակումբներում, ինչպես նաեւ իր երկրի ազգային հավաքականը գլխավորել է աշխարհի 2010թ. առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:27 , 21 սեպտեմբերի
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի