19:42  ,  15 հունվարի, 2018

«Բարսելոնան» դարձյալ զրկվեց Ուսման Դեմբելեից

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դարձյալ վնասվածք է ստացել: 3.5 ամսվա դադարից հետո հունվարի 4-ին «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1:1) վերադարձած Դեմբելեն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում 25 րոպե խաղալուց հետո: «Բարսելոնան» հաղթել է 4:2 հաշվով:

20-ամյա ֆրանսիացի հարձակվողը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է Իսպանիայի առաջնության չորս հանդիպման: Անցած օգոստոսին «Բարսելոնան» Դեմբելեի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 105 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում