15:40  ,  12 հունվարի, 2018

«Արցախը» հրաժեշտ է տվել 7 ֆուտբոլիստների

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Ալբերտ Օհանյանի, Արմեն Դուրունցի, Գրիգոր Մակարյանի, Վահե Միրաքյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ժորա Նազարյանի, Եգոր Լուգովոյի, Դավիթ Իսրայելյանի հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, եւ «Արցախը» որոշել է չերկարաձգել:

Ավելի վաղ «Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հայտնել էր, որ թիմին միանալու են 3-4 լեգեոնականներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News