02:19  ,  11 հունվարի, 2018

«Ռեալը» չհաղթեց, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Նումանսիայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Արքայական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը, սակայն պահպանել հաղթական հաշիվը 2:1-ից հետո մադրիդցիները չկարողացան՝ բաց թողնելով 82-րդ րոպեին: Դուբլ ձեւակերպեց իսպանացի հարձակվող Գիլերմո Ֆերնանդեսը:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» - «Նումանսիա»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 3:0)

Լուկաս Վասկես, 10, 59 – Գիլերմո Ֆերնանդես, 45, 82

Հեռացում՝ Դանիել Կալվո («Նումանսիա»), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում