02:19 11 հունվարի, 2018Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Նումանսիայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Արքայական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը, սակայն պահպանել հաղթական հաշիվը 2:1-ից հետո մադրիդցիները չկարողացան՝ բաց թողնելով 82-րդ րոպեին: Դուբլ ձեւակերպեց իսպանացի հարձակվող Գիլերմո Ֆերնանդեսը:
Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռեալ» - «Նումանսիա»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 3:0)
Լուկաս Վասկես, 10, 59 – Գիլերմո Ֆերնանդես, 45, 82
Հեռացում՝ Դանիել Կալվո («Նումանսիա»), 90+3, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.