00:20  ,  10 հունվարի, 2018

Մադրիդի «Աթլետիկոն» քառորդ եզրափակիչում է

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել է «Լիեյդային» (Սեգունդա Բ՝ երրորդ դիվիզիոն) եւ առավելության է հասել 3:0 հաշվով:

57-րդ րոպեին իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի փոխանցումից հետո աչքի է ընկել բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն: 74-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է ֆրանսիացի հարձակվող Կեւին Գամեյրոն, որն օգտագործել է արգենտինացի հարձակվող Անխել Կոռեայի փոխանցումը: 61-րդ րոպեին Կոռեան փոխարինել էր Ֆերեյրա-Կարասկոյին, Գամեյրոն՝ Կոստային: 81-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Վիտոլոն հաշիվը դարձրել է 3:0: Գոլային փոխանցումը կատարել է իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը:

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել էր 4:0 հաշվով:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, երկրորդ հանդիպում

«Աթլետիկո Մադրիդ» - «Լիեյդա»՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 4:0)

Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 57, Կեւին Գամեյրո, 74, Վիտոլո, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում