15:05  ,  9 հունվարի, 2018

«Ինտերն» այլընտրանքային տարբերակ ունի Հենրիխ Մխիթարյանի համար

«Ինտերն» այլընտրանքային տարբերակներ է փնտրում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:

La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ եթե չհաջողվի իրականացնել Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, իտալական ակումբը կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ալկանտարային:

Նշվում է նաեւ, որ «Ինտերը» չի կարող ձեռք բերել 2 կիսապաշտպաններին միասին, քանի որ նրանք Եվրամիության անդամ չեն: «Ինտերում» ընդամենը մեկ տեղ է մնացել Եվրամիությանը չանդամակցող երկրի ֆուտբոլիստի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին էլ վերջերս նշել էր, որ իտալական ակումբը չունի այդքան գումար Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում