21:04  ,  4 հունվարի, 2018

Սպալետի. Մխիթարյանի գինը կլինի 30 միլիոն եվրո, իսկ մենք չունենք այդ գումարը

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, խոսելով թիմի հնարավոր ուժեղացման մասին, նշել է, որ չունեն հնարավորություն վճարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար այնքան, ինչքան կպահանջի «Մանչեսթեր Յունայթեդը», փոխանցում է football-italia-ն:

«Պետք է հարգել ֆինանսական ֆեյր-փլեյը: Թիմի մասշտաբային ուժեղացման մասին խոսելը ճիշտ չէ: Հնարավոր նորեկների մասին մտքերը շեղում են թիմի ֆուտբոլիստներին: Մի խաղացողը չի կարող փոխել թիմի ճակատագիրը: Եվ մենք չենք կարող մեծ գնումներ կատարել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իմ խաղացողները պետք է վստահ լինեն, որ ես հավատում եմ նրանց որակներին եւ ներուժին:

Դուք կարող եք նշել Հենրիխ Մխիթարյանի, Խավյեր Պաստորեի, Սիմոնե Վերդիի անունները: Բայց նրանցից յուրաքանչյուրի տրանսֆերը կարժենա 30 միլիոն եվրո, իսկ մենք չունենք այդ գումարը»,- ասել է Սպալետին ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ իտալական Corriere dello Sport-ը գրել է, որ «Ինտերը» մտադիր է պորտուգալացի Ժոաո Մարիուին փոխանակել Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում