18:20  ,  8 հունվարի, 2018

Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը քննադատել է Հենրիխ Մխիթարյանին

Անգլիական «Սանդերլենդի», «Էվերտոնի», Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին խաղացող, ֆուտբոլային փորձագետ Քեւին Քիլբեյնը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Ուշադրություն դարձրեց Մխիթարյանին «մարմնի լեզվին», թե ինչպես է նա շարժվում: Նա ունի վստահության պակաս: Վերջին պահին Մխիթարյանի խաղային որակները թույլ չեն տալիս նրան արդյունավետ գործել»,- Քիլբեյնի խոսքը մեջբերում է thesportreview.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ընդմիջմանը: Մանչեսթերյան թիմը 2:0 հաշվով հաղթեց «Դերբի Քաունթիին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

28-ամյա հայ ֆուտբոլիստը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ այժմ մասնակցում է մարզումային հավաքի Դուբայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում