01:51  ,  5 հունվարի, 2018

«Ռեալը» շանս չտվեց «Նումանսիային»

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Նումանսիային»: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով: Աչքի ընկան ուելսցի Գարեթ Բեյլը եւ իսպանացի Իսկոն: Երկուսն էլ դիպուկ իրացրին 11 մետրանոց հարվածները: Ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ նաեւ իսպանացի Բորխա Մայորալը:

Մյուս խաղում «Էսպանյոլը» 1:2 հաշվով պարտվեց «Լեւանտեին»:

Պատասխան հանդիպումները հունվարի 10-ին եւ 11-ին են:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Նումանսիա» - «Ռեալ»՝ 0:3

Գարեթ Բեյլ, 35, 11մ, Իսկո, 89, 11մ, Բորխա Մայորալ, 90+1

Հեռացում՝ Պապե Դիամանկա, 60, երկրորդ դեղին քարտ

«Էսպանյոլ» - «Լեւանտե»՝ 1:2

Խերար Մորենո, 28 - Խոսե Մորալես, 38, 11մ, Իվան Լոպես, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում