01:51 5 հունվարի, 2018Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Նումանսիային»: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով: Աչքի ընկան ուելսցի Գարեթ Բեյլը եւ իսպանացի Իսկոն: Երկուսն էլ դիպուկ իրացրին 11 մետրանոց հարվածները: Ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ նաեւ իսպանացի Բորխա Մայորալը:
Մյուս խաղում «Էսպանյոլը» 1:2 հաշվով պարտվեց «Լեւանտեին»:
Պատասխան հանդիպումները հունվարի 10-ին եւ 11-ին են:
Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Նումանսիա» - «Ռեալ»՝ 0:3
Գարեթ Բեյլ, 35, 11մ, Իսկո, 89, 11մ, Բորխա Մայորալ, 90+1
Հեռացում՝ Պապե Դիամանկա, 60, երկրորդ դեղին քարտ
«Էսպանյոլ» - «Լեւանտե»՝ 1:2
Խերար Մորենո, 28 - Խոսե Մորալես, 38, 11մ, Իվան Լոպես, 74
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.