17:32  ,  4 հունվարի, 2018

Մեսին ու Սուարեսը չեն օգնի «Բարսելոնային», Ռամոսն ու Ռոնալդուն՝ «Ռեալին»

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» ներկայացրել են հայտացուցակները Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներին, որոնք տեղի կունենա հունվարի 4-ին։

Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Նումանսիայի» դեմ արտագնա խաղին չի հայտավորել  թիմի առաջատարներ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին։

«Նումանսիա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Վիգոյի «Սելտայի» դեմ խաղում հանգստանալու հնարավորություն է տվել հարձակման առաջատարներ, արգենտինացի Լիոնել Մեսիին, ուրուգվայցի Լուիս Սուարեսին եւ թիմի ավագ, իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստային։

«Սելտա» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում