17:32 4 հունվարի, 2018Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» ներկայացրել են հայտացուցակները Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներին, որոնք տեղի կունենա հունվարի 4-ին։
Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Նումանսիայի» դեմ արտագնա խաղին չի հայտավորել թիմի առաջատարներ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին։
«Նումանսիա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Վիգոյի «Սելտայի» դեմ խաղում հանգստանալու հնարավորություն է տվել հարձակման առաջատարներ, արգենտինացի Լիոնել Մեսիին, ուրուգվայցի Լուիս Սուարեսին եւ թիմի ավագ, իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստային։
«Սելտա» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.