14:14  ,  4 հունվարի, 2018

Մադրիդի «Ռեալն» ունի նոր խաղացող

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային, հաղորդում է իսպանական AS-ը։ Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր։

23-ամյա խաղացողը Արքայական ակումբին կմիանա կամ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, կամ էլ ամռանը։

Մեծ է հավանականությունը, որ Արիսաբալագան մրցաշրջանը կավարտի «Աթլետիկում»։

Տրանֆերի արժեքը մոտ 20 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում