12:01  ,  4 հունվարի, 2018

Մոուրինյոն դժգոհ է «Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունից եւ ցանկանում է հեռանալ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ մրցաշրջանի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն կհեռանա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից: Պորտուգալացի մասնագետը վերջին շրջանում քիչ ժամանակ է անցկացնում ակումբային մարզաբազայում, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ մարզիչը փնտրում է կարիերայի այլ շարունակություն:

54-ամյա մասնագետը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունից եւ այդ հարցում «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցելու ձգտման բացակայությունից: Մոուրինյոն դժգոհ է, որ չի ստացել ակումբից 45 միլիոն եվրո «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզի համար:

Մոուրինյոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2019թ. հուլիս: Ամենահավանական տարբերակը ֆրանսիական ՊՍԺ-ն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news