17:10  ,  2 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Անգլիայի առաջնությունների ռեկորդ նույն մրցակցի նկատմամբ տարած հաղթանակների քանակով:

Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 2:0 հաշվով պարտության էր մատնել «Էվերտոնին»:

Մրցաշարի գոյության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» լիվերպուլյան ակումբին հաղթում է արդեն 35-րդ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում