Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հյուրընկալվել է «Գլենդեյլ» ակումբին։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը զրուցել է ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։
«Կազմակերպվել է հրաշալի հավաք։ Գլխավորը, որ երեխաները դրական հույզեր ստանան եւ շատ բան սովորեն այստեղ»,- ասել է 30-ամյա Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ վերջերս հայ հարձակվողը հայտարարել էր, որ մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ եւ ունի առաջարկներ այլ ակումբներից: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Ղազախստանում եւ ամերիկյան «Լոս Անջելեսը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում