20:41  ,  7 նոյեմբերի, 2017

Յուրա Մովսիսյան. Մտադիր չեմ նստել պահեստայինների նստարանին, ունեմ առաջարկներ այլ թիմերից

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ:

«Այս իրավիճակում ես չեմ պատրաստվում վերադառնալ եւ նստել պահեստայինների նստարանին: Վստահաբար կարող եմ ասել, որ դա տեղի չի ունենա: Իմ ներկայացուցիչները տվյալ իրավիճակը կքննարկեն ակումբի ղեկավարության հետ: Ես ունեմ առաջարկներ այլ թիմերից»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է ՄԼՍ-ի կայքը:

Անցած մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Ռեալ Սոլթ Լեյքում» անցկացրած 28 խաղում խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում