15:44  ,  29 դեկտեմբերի, 2017

Ֆորմուլա-1-ի աստղը մեկ օրում 140 հազար հետեւորդ է հավաքել Instagram-ում

A post shared by #Kimi7 (@kimimatiasraikkonen) on

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմի ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը գրանցվել է Instagram-ում:

Kimimatiasraikkonen էջում մարզիկը տեղադրել է տեսանյութ, որը 12 ժամում հավաքել է 6000-ից ավելի մեկնաբանություն: Ռայկոնենի էջը մեկ օրում ունի 140 հազարից ավելի հետեւորդ:

«Բարեւ բոլորին: Այս անգամ գիտեմ, թե ինչ եմ անում: Տեսնենք, թե ինչ կստացվի այս ամենից: Սա իմ էջն է Instagram-ում: Տեսնենք՝ արդյոք կցանկանաք հետեւել իմ էջին: Չաո»,- գրել է Կիմի Ռայկոնենը:

Հիշեցնենք, որ այս տարի Կիմի Ռայկոնենը Ֆորմուլա-1-ում գրավել էր չորրորդ տեղը, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր «Ֆերարիի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում