16:15  ,  28 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանի քույրը ջնջել է Դորտմունդի «Բորուսիայի» վերաբերյալ գրառումը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույր Մոնիկան թվիթերյան էջում գրառում է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» վերաբերյալ, սակայն ավելի ուշ հեռացրել է այն: Մոնիկան անդրադարձել է գերմանական ակումբի երկրպագուներին, որոնք Մխիթարյանին կոչ են անում վերադառնալ:

«Հազարավոր դեղին սրտեր Հենրիխ Մխիթարյանի Ինստագրամի էջում են»,- գրել է Մոնիկան՝ քիչ անց ջնջելով գրառումը, փոխանցում է metro.co.uk-ը:

Ավելի վաղ գերմանական Bild-ը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում հանդես է եկել 2013-2016-ը: Բրիտանական մամուլի համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմյեր լիգան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում