02:21  ,  28 դեկտեմբերի, 2017

«Միլանը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ինտերին»

«Միլանը» դուրս եկավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Միլանյան դերբիում Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը «Ինտերին» հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 1:0:

Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: 104-րդ րոպեին իսպանացի հարձակվող Սուսոյի փոխանցումից հետո սլովենացի Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը գրավեց իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն:

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Միլան» - «Ինտեր»՝ 1:0 (հիմնական ժամանակ՝ 0:0)

Պատրիկ Կուտրոնե, 104

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով