14:33  ,  26 դեկտեմբերի, 2017

Ժոզե Մոուրինյոն դեռ վերջնական որոշում չի կայացրել Հենրիխ Մխիթարյանի հարցով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ վերջնական որոշում չի կայացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ, գրում է express.co.uk-ը:

Պորտուգալացի մասնագետը դեռ կասկածներ ունի Հենրիխ Մխիթարյանի ու իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի հարցով: Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը ջանասիրաբար մարզվում է՝ լավագույն մարզավիճակին վերադառնալու համար:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում 28-ամյա կիսապաշտպանը հազվադեպ է խաղալու հնարավորություն ստանում անգլիական ակումբում: Նա հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 11 խաղերից միայն երեքին՝ 3 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ինտերը», Լոնդոնի «Արսենալը», «Տոտենհեմը» եւ նրա նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:

Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում