09:06  ,  22 դեկտեմբերի, 2017

«Ինտերի» մարզական տնօրենը հետեւել է Հենրիխ Մխիթարյանի խաղին

Իտալական «Ինտերը» շարունակում է հետաքրքրվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Tuttosport-ի համաձայն՝ միլանյան ակումբի մարզական տնօրեն Պյերո Աուսիլյոն ներկա է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպմանը, որում հետեւել է Հայաստանի հավաքականի ավագի խաղին:

Հիշեցնենք, որ Բրիստոլում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 69-րդ րոպեին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 1:2 հաշվով եւ լքել պայքարը: Դրանից առաջ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում