Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն դարձել են միլանյան «Ինտերի» գլխավոր տրանսֆերային նպատակները։
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական ակումբը կվարձակալի այդ 2 ֆուտբոլիստներից մեկին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ։ Ֆինանսական fair play-ի պատճառով «Ինտերը» հիմա չի կարող գնել նոր խաղացողների։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 10 խաղերից երկուսին՝ 2 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անգլիական ակումբը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում