14:50 21 դեկտեմբերի, 2017Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն դարձել են միլանյան «Ինտերի» գլխավոր տրանսֆերային նպատակները։
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական ակումբը կվարձակալի այդ 2 ֆուտբոլիստներից մեկին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ։ Ֆինանսական fair play-ի պատճառով «Ինտերը» հիմա չի կարող գնել նոր խաղացողների։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 10 խաղերից երկուսին՝ 2 դեպքում էլ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անգլիական ակումբը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.