10:25  ,  21 դեկտեմբերի, 2017

Էդինսոն Կավանիի գեղեցիկ գոլը

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Կանի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի խաղում:

Փարիզում կայացած հանդիպման 21-րդ րոպեին Կավանին մրցակցի դարպասը գրավել է կրնկի հարվածով՝ բացելով հաշիվը:

Այդ խաղում առաջատար ՊՍԺ-ն առավելության է հասել 3:1 հաշվով եւ վաստակել 50 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող «Մոնակոն» ու «Լիոնը» հավաքել են 41-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում