01:51  ,  21 դեկտեմբերի, 2017

ՊՍԺ-ի, «Մոնակոյի» եւ «Լիոնի» հաղթանակները

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում երեք առաջատարներն էլ հաղթանակ տարան: ՊՍԺ-ն 3:1 հաշվով ուժեղ էր «Կանից» եւ 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

41-ական միավոր ունեն չեմպիոն «Մոնակոն» ու «Լիոնը», որոնք հաղթանակ տարան նույն հաշվով՝ 2:1: «Մոնակոն» պարտության մատնեց «Ռենին», «Լիոնը»՝ «Թուլուզին»:

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

ՊՍԺ - «Կան»՝ 3:1

Էդինսոն Կավանի, 21, Կիլիան Մբապե, 57, Յուրի Բերչիչե, 81 – Իվան Սանտինի, 90, 11մ

«Մոնակո» - «Ռեն»՝ 2:1

Ռադամել Ֆալկաո, 20, Բալդե Կեյտա, 81 - Վահբի Հազրի, 59, 11մ

«Թուլուզ» - «Լիոն»՝ 1:2

Մաքս-Ալեն Գրադել, 90+6, 11մ - Նաբիլ Ֆեկիր, 24, 11մ, Ռաֆայել, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով