01:54 21 դեկտեմբերի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթահարել «Բրիստոլ Սիթիի» արգելքը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով: Հյուրերի միակ գոլը խփեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը հավասարեցրեց հաշիվը: Սակայն ավելացված ժամանակում Չեմպիոնշիփը ներկայացնող թիմը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր եւ 69-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանում էր գավաթակրի տիտղոսը:
Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1
Ջո Բրայան, 51, Կորի Սմիթ, 90+3 - Զլատան Իբրահիմովիչ, 58
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.