Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը Դենի Ուելբեքի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»:
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Լեսթեր Սիթիի» հետ: Բեռնարդու Սիլվայի գոլին դաշտի տերերը պատասխանեցին Ջեյմի Վարդիի դիպուկ հարվածով 11 մետրանոցից: Պայքարը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:
Դեկտեմբերի 20-ին կհանդիպեն «Չելսին» ու «Բորնմութը» եւ «Բրիստոլ Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 1:0
Դենի Ուելբեք, 42
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (հիմնական ժամանակ)
Ջեյմի Վարդի, 90+7, 11մ - Բեռնարդու Սիլվա, 26
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի
19:40 , 10 հոկտեմբերի
18:54 , 10 հոկտեմբերի 
18:12 , 10 հոկտեմբերի
17:25 , 10 հոկտեմբերի 
17:10 , 10 հոկտեմբերի
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի