01:45 20 դեկտեմբերի, 2017Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը Դենի Ուելբեքի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»:
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցում է «Լեսթեր Սիթիի» հետ: Բեռնարդու Սիլվայի գոլին դաշտի տերերը պատասխանեցին Ջեյմի Վարդիի դիպուկ հարվածով 11 մետրանոցից: Պայքարը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:
Դեկտեմբերի 20-ին կհանդիպեն «Չելսին» ու «Բորնմութը» եւ «Բրիստոլ Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 1:0
Դենի Ուելբեք, 42
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (հիմնական ժամանակ)
Ջեյմի Վարդի, 90+7, 11մ - Բեռնարդու Սիլվա, 26
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.