Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր», որը հետաքրքրված է նրա ծառայություններով, գրում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport թերթին:
Միլանյան ակումբը Հայաստանի հավաքականի ավագի գործակալ Մինո Ռայոլայի հետ քննարկում է տրանսֆերի հարցը: Մխիթարյանն արդեն տվել է այս ձմռանը «Ինտեր» տեղափոխվելու համաձայնություն:
Դեռ որոշված չէ՝ Մխիթարյանն իտալական ակումբ տեղափոխվելու է վարձավճարով, թե՝ ոչ: Չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստը դառնա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի մի մասը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ թուրքական «Բեշիկթաշն» ու նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:44 , 4 հոկտեմբերի 
19:55 , 4 հոկտեմբերի 
18:06 , 4 հոկտեմբերի
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի