Հենրիխ Մխիթարյանը տվել է «Ինտեր» տեղափոխվելու համաձայնություն

15:05   18 դեկտեմբերի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր», որը հետաքրքրված է նրա ծառայություններով, գրում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport թերթին:

Միլանյան ակումբը Հայաստանի հավաքականի ավագի գործակալ Մինո Ռայոլայի հետ քննարկում է տրանսֆերի հարցը: Մխիթարյանն արդեն տվել է այս ձմռանը «Ինտեր» տեղափոխվելու համաձայնություն:

Դեռ որոշված չէ՝ Մխիթարյանն իտալական ակումբ տեղափոխվելու է վարձավճարով, թե՝ ոչ:  Չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստը դառնա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքի մի մասը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ թուրքական «Բեշիկթաշն» ու նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.