Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Աբու Դաբիում կայացած աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի կայքը:
Մոդրիչը մասնակցել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ջազիայի» հետ կիսաեզրափակիչի (2:1) ու բրազիլական «Գրեմիոյի» հետ եզրափակիչի (1:0) ամբողջ խաղերին եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփել էր «Գրեմիոյի» դեմ խաղի միակ գոլը: Դա Արքայական ակումբի երրորդ տիտղոսն էր աշխարհի ակումբային առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում