22:52  ,  16 դեկտեմբերի, 2017

«Ռեալը»՝ աշխարհի ակումբային առաջնությունների եռակի չեմպիոն

Եվրոպական Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Արաբական Միացյալ Էմիրություններում անցկաված աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչում: Եզրափակիչում ֆրանսիացի Զինեդիին Զիդանի գլխավորած թիմը մրցեց Հարավային Ամերիկայի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող, բրազիլացի «Գրեմիոյի» հետ եւ առավելության հասավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շոնորհիվ՝ 1:0:

«Ռեալը» երրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը, եւս երեք անգամ մադրիդյան թիմը նվաճել է այս մրցաշարի իրավանախորդ Միջմայրցամաքային գավաթը:

Ռոնալդուն 7 գոլով դարձան այս մրցաշարի լավագույն ռմբարկուն պատմության մեջ: «Ռեալը» 1 գոլով գերազանցեց «Բարսելոնային» այս մրցաշարերում ամենաշատ գոլ խփած թիմերի մրցավազքում:

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Գրեմիո» (Բրազիլիա)՝ 1:0

Ռոնալդու. 53

Երրորդ տեղի համար

«Ալ Ջազիրա» (ԱՄԷ) - «Պաչուկա» (Մեքսիկա)՝ 1:4

Հալֆան Մուբարակ Ալ Շամսի, 57 – Ուրետա, 37, Ֆրանկո Խարա, 60, Ռոբերտո Դե Լա Ռոսա, 79, Անխելո Սագալ, 84, 11մ

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում