23:53  ,  15 դեկտեմբերի, 2017

ESPN. Մոուրինյոն ու Մխիթարյանը վիճել են «Բրայթոնի» դեմ խաղը վերլուծելիս

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու Հայաստանի հավաքականի եւ անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիճել են նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղից հետո, հաղորդում է ESPN-ը:

Պորտուգալացի մասնագետը դժգոհ է եղել «Բրայթոնի» դեմ խաղում Մխիթարյանի գործողություններից եւ այդ մասին խոսել է բոլոր ֆուտբոլիստների ներկայությամբ: Մխիթարյանը չի համաձայնել քննադատությանը եւ շարունակել է մարզիչի հետ վիճաբանությունը միջանցքում:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրայթոնին» հաղթել էր նվազագույն հաշվով մրցակցի ինքնագոլի շնորհիվ, Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեին՝ ստանալով ամենացածր գնահատականը: Այդ խաղից հետո Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 8 հանդիպումներից 7-ում չի ընդգրկվել նույնիսկ պահեստայինների թվում:

Մոուրինյոն Մխիթարյանի բացակայությունը բացատրել էր ներթիմային մրցակցությամբ։

Հայաստաննի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» եւ Միլանի «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում