20:52  ,  25 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» տնային հաղթանակ տարավ

Անգլիական Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։ Մանչեսթերցիների հաղթական գոլը 66-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Էշլի Յանգը:

Դաշտի տերերի կազմում 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախորդ 2 խաղերում չէր ընդգրկվել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակում։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 29 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ 5 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 1:0

Էշլի Յանգ, 66

«Տոտենհեմ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:1

Հարի Քեյն, 74 – Սալոմոն Ռոնդոն, 4

«Քրիսթալ Փելաս» - «Սթոք Սիթի»՝ 2:1

Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 56, Բակարի, Սախո, 90+2 – Ջերդան Շաքիրի, 53

«Նյուքասլ» - «Ուոթֆորդ»՝ 0:3

Ուիլ Հյուզ, 19, Դեանդրե Յեդլին, 45+1 (ինքնագոլ), Անդրե Գրեյ, 62

«Սուոնսի» - «Բորնմութ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս