23:53 15 դեկտեմբերի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու Հայաստանի հավաքականի եւ անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիճել են նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղից հետո, հաղորդում է ESPN-ը:
Պորտուգալացի մասնագետը դժգոհ է եղել «Բրայթոնի» դեմ խաղում Մխիթարյանի գործողություններից եւ այդ մասին խոսել է բոլոր ֆուտբոլիստների ներկայությամբ: Մխիթարյանը չի համաձայնել քննադատությանը եւ շարունակել է մարզիչի հետ վիճաբանությունը միջանցքում:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրայթոնին» հաղթել էր նվազագույն հաշվով մրցակցի ինքնագոլի շնորհիվ, Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 71-րդ րոպեին՝ ստանալով ամենացածր գնահատականը: Այդ խաղից հետո Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 8 հանդիպումներից 7-ում չի ընդգրկվել նույնիսկ պահեստայինների թվում:
Մոուրինյոն Մխիթարյանի բացակայությունը բացատրել էր ներթիմային մրցակցությամբ։
Հայաստաննի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» եւ Միլանի «Ինտերը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.